Զախարովան հայտնել է ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման և նրա չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ: Օրակարգում են դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի հարցերը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի վերականգնումը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում և Ղրիմի ռուսական պատկանելիությունն ու Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ «Կիևը փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները»: «Եթե Կիևի ռեժիմը հանձնառու է իր ցանկությանը, որն արտահայտվել է հրապարակայնորեն և հաստատվել է, այն է՝ բանակցություններ վարել, ապա պետք է անցնի պայմանավորվածությունների իրատեսական տարբերակների որոնումներին»,- ասել է Զախարովան: