Զելենսկին Կիևում Շառլ Միշելի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու ԵՄ-ին անդամակցելու չափանիշները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
20.04.2022 | 19:51Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Կիև ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ։
«Ուկրաինայի մեծ բարեկամ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր Կիևում է։ Մենք քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մեր պետության պաշտպանական և ֆինանսական աջակցությունը և ԵՄ չափանիշներին համապատասխանության հարցաշարի պատասխանները»,- գրել է Զելենսկին։
Էմմա Չոբանյան