ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը կթիրախավորի Ուկրաինա սպառազինության առաքման ուղիները. CNN

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը կթիրախավորի զենքի մատակարարման համար նախատեսված ուղիները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության ոլորտի պաշտոնյաներից մեկը։ Ըստ նրա՝ այդպիսով Մոսկվան կփորձի դանդաղեցնել ԱՄՆ-ի և գործընկերների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, գրում է CNN-ը։

Պաշտոնյան ասել է, որ ռուսական ուժերը հաճախ չեն հարվածում շարժվող թիրախներին, ինչպիսիք են ավտոշարասյունները կամ երկաթուղային առաքումները, սակայն նրանք կարող են փորձել ոչնչացնել կամուրջները, ճանապարհներն ու երկաթգծերը, որոնք օգտագործվում են զենքն ու պաշարները երկիր տեղափոխելու համար։ Սակայն, ըստ նրա, եթե նույնիսկ ռուսները հաջողությամբ խոցեն այդ ուղիները, չեն կարողանա դադարեցնել մատակարարումները, քանի որ չափից դուրս շատ փոխադրումներ են իրականացվում։

Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը և գործընկեր երկրները մոտ 70,000 հակատանկային և հակազրահատեխնիկա են ուղարկել Ուկրաինա, ներառյալ՝ Javelins, NLAW, RPG և այլն։ Բեռները նաև ներառում են 30,000 զենիթահրթիռային համալիրներ, ինչպիսիք են Stingers-ը, և մոտ 7,000 արձակման կայան այդ զինատեսակների համար:
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նաև կարծում են, որ ուկրաինական ուժերն այդ համակարգերն արդյունավետորեն են օգտագործել՝ ռուսական ներխուժումը դանդաղեցնելու և որոշ շրջաններում նույնիսկ կասեցնելու համար։

Էմմա Չոբանյան