Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Վերջինս հանդիպումը բնորոշել է որպես «սուբստանտիվ» (առարկայական)։

«Այսօր առավոտյան սուբստանտիվ հանդիպում ունեցա նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու զարգացումները Բրյուսելում առաջնորդների հանդիպումից հետո»,-գրել է Կլաարը թվիթերյան իր էջում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ հանդիպմանը Կլաարը, մասնավորապես, նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և աջակցելու գործընթացին։

«Նրա կարծիքը, մեր կարծիքը նրանումն է, որ Բրյուսելում հանդիպումը շատ հաջողված էր։ Մենք պետք է աշխատենք ապահովելու համաձայնեցված հարցերի իրականացումը և այդ աշխատանքի շարունակությունը։ Դրանումն է իմ այցի նպատակը։ Հիմա ես այստեղ եմ, որ լսեմ, որտեղ եք տեսնում ձեր հետագա քայլերը և իմանալ, թե մենք, որպես ԵՄ, ինչ կարող ենք անել կարգավորման գործընթացի աջակցման, համապարփակ կարգավորման աշխատանքի ուղղությամբ»,-ասել է Կլաարը։ Նա նաև հայտնել է, որ շաբաթվա երկրորդ կեսին այցելելու է Երևան։

Էմմա Չոբանյան