Թուրքիան կարևոր դեր է խաղում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում․Նեդ Փրայս

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱՄՆ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան առանցքային դերակատարում ունի Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի պատասխանատվության կանչելու հարցում, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիան ու ԱՄՆ-ն կարևոր երկկողմ գործընկերներ են ընդհանուր շահերով։ Նման հայտարարություն է արել ճեպազրույցում ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին մայիսի 18-ին Վաշինգտոնում։ Նրանք քննարկելու են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ «Թուրքիայի կարևոր դերը Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու՝ Ուկրաինայի ժողովրդի, կառավարության, պետության դեմ պատերազմելու համար»։

Թուրքիան ու ԱՄՆ-ն ձգտում են վերականգնել հարաբերությունները, որոնք խաթարվել են տարածաշրջանային հարցերում տարաձայնությունների, նաև ՌԴ-ից C-400 համակարգերի գնման պատճառով։ Սա հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն անգամ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ռազմարադյունաբերության գործակալության վրա ու հեռացրել F-35 կործանիչների ծրագրից։

Կործանիչների խնդրին անդրադառնալով Փրայսն ասել է, որ ԱՄՆ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։

«Մենք շատ հստակ հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի կողմից C-400 համակարգերի տիրապետման հետ կապված։ Մենք չենք հավատում, որ C-400 համակարգը համապատասխանում է F-35 ծրագրին»,-ասել է Փրայսը։

Թուրքիան էլ բազմիցս կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել պատժամիջոցները, հոկտեմբերին էլ դիմել է Lockheed Martin-ից որպես այլընտրանք գնելու 40 F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման սարքեր իր ունեցած F-16-ների համար:

Մարտին ԱՄՆ կառավարությունը նամակ էր ուղղել Կոնգրեսին, որում ասվում է, որ թուրքական այդ դիմումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին ու ծառայում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։

 

Էմմա Չոբանյան