Աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին․ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել․ Չավուշօղլու

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակասությունների դիվանագիտական կարգավորման ուղիները չեն վերջացել։ Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում հունգարական դիվանագիտության ղեկավար Պետեր Սիյարթոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։
Նրա խոսքով՝ Անկարան այս հարցում ակտիվ կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։

«Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ, ինչպես ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն է սահմանում: Այս տարբերակի դեմ կարծիքներ են հնչում, իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ են քննարկվում»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին։ «Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել, սակայն ակտիվ քայլեր են անհրաժեշտ։ Թուրքիան ձգտում է առաջնորդություն ստանձնել այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն։

Տաթև Ֆռանգյան