Լավրովը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների հաջորդ փուլի մեկնարկի մասին

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Ուկրաինայում սկսվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլը, որն «ուղղված է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների տարածքների ամբողջական ազատագրմանը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արևելյան Ուկրաինայում գործողությունն ուղղված է, ինչպես հայտարարվել է հենց սկզբից, Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը։ Այդ գործողությունը շարունակվելու է, այդ գործողության հաջորդ փուլն է սկսվում , և ինձ թվում՝ հիմա կարևոր պահ է»,-ասել է Լավրովը։

«Մոսկվա» հածանավի խորտակման մասին հարցին էլ ի պատասխան՝ Լավրովն ասել է․

«Դա պաշտպանության նախարարության գործն է։ Նրանք բացատրել են, ինչ է տեղի ունեցել։ Դրան ես ոչինչ չեմ կարող ավելացնել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր երեկոյան ելույթում հայտարարել էր, որ Դոնբասի համար մարտերը, որոնց Ռուսաստանը նախապատրաստվում էր երկար ժամանակ, սկսվել են։

«Ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացված է այնտեղ հարձակման համար: Անկախ այն բանից, թե քանի զինվոր կուղարկվի այնտեղ, մենք կպաշտպանվենք: Մենք կկռվենք: Մենք չենք հրաժարվի ուկրաինական ոչ մի բանից», – ասել էր Զելենսկին:

Էմմա Չոբանյան