Կրեմլը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին
Քաղաքականություն
19.04.2022 | 14:03Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում, գրում է ՌԻԱ նովոստին։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանն այսօր կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այնուհետև Փաշինյանն ինտենսիվ շփումներ կունենան Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։
Տաթև Ֆռանգյան