Ուկրաինան ակնկալում է հունիսին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ․ Երմակ

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։

«Մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այնուհետև պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան արագացված ընթացակարգով»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ Ուկրաինայի հնարավորությունների գնահատման հարցաշարի առաջին մասը լրացվել է մեկ շաբաթում և ուղարկվել Եվրահանձնաժողովին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացված հարցաթերթիկը հանձնել է Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին։

«Սա կարևոր ազդանշան է, մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք ԵՄ անդամի թեկնածու, դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը։ Մենք շատ ենք հավատում, որ այս ընթացակարգը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում, և դա դրական կլինի մեր ժողովրդի պատմության համար՝ հաշվի առնելով այն գինը, որը նա վճարել է անկախության և ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Զելենսկին։

Էմմա Չոբանյան