Շվեդիայում 4-րդ օրն է՝ անկարգություններ են Ղուրանն այրելու սպառնալիքի պատճառով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի մի քանի քաղաքներում արդեն չորրորդ օրն անընդմեջ անկարգություններ են այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը, որը ղեկավարում է դանիական հակաիսլամական Stram Kurs կուսակցությունը, ասել է, որ այրել է Ղուրանը և նորից կանի դա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երեք մարդ վիրավորվել է արևելյան Նորկյոպինգ քաղաքում, որտեղ ոստիկանությունը նախազգուշական կրակ է բացել՝ փորձելով դադարեցնել բռնությունը, գրում է տեղական մամուլը։ Այն քաղաքներում, որտեղ ծայրահեղ աջերը ծրագրում էին ակցիաներ անցկացնել, այդ թվում՝ Ստոկհոլմի արվարձաններում, Լինկյոփինգում և Նորկյոփինգում, անկարգությունների ժամանակ առնվազն 16 ոստիկան է վիրավորվել։

Հաղորդվում է, որ հրկիզվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական, այրվել է ավտոբուս, 25 մարդ կալանավորվել է։

Բախումներ և անկարգություններ են գրանցվել Լանդսկրոնա քաղաքում այն բանից հետո, երբ այնտեղ ծրագրված Stram Kurs-ի ցույցը տեղափոխվել է հարևան Մալմյո քաղաք:

Շվեդիայի ոստիկանության տվյալներով՝ Stram Kurs-ի շուրջ հարյուր հակառակորդներ քարեր են նետել ոստիկանների վրա, այրել մեքենաներ, անվադողեր և աղբամաններ, ինչպես նաև բարիկադ են կանգնեցրել, որը խոչընդոտում է երթևեկությանը:

Իրավիճակը Լանդսկրոնում հանդարտվել է շաբաթ երեկոյան, սակայն շարունակում է լարված մնալ, հաղորդում է ոստիկանությունը: Շվեդիայի ազգային ոստիկանապետ Անդերս Թորնբերգը շաբաթ հայտարարել է, որ ցուցարարները անտարբերություն են դրսևորել ոստիկանների կյանքի նկատմամբ՝ հավելելով. «Մենք նախկինում տեսել էինք կոշտ անկարգություններ։ Բայց սա այլ բան է»։

Հարավային Շվեդիայի ոստիկանության խոսնակ Քիմ Հիլդն իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունը չի չեղարկի Stram Kurs-ի կողմնակիցների ցույցի թույլտվությունը, քանի որ Շվեդիայում, որտեղ խոսքի ազատության իրավունքը պաշտպանված է, դրա համար լուրջ հիմնավորումներ են պահանջվում։

Հավելենք, որ թե՛ Իրանի, թե՛ Իրաքի իշխանությունները կանչել են Շվեդիայի դեսպաններին՝ բողոքելու Ղուրանի այրման դեմ։

Տաթև Ֆռանգյան