Լուգանսկի շրջանի բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել
Քաղաքականություն
18.04.2022 | 10:55Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի շրջանի բնակիչներին տարհանվել՝ առանց անհարկի ձգձգումների։
«Հաջորդ շաբաթը կարող է դժվարին լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն ունենք ձեզ փրկելու», – ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը:
«Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզանից պահանջվում է», – Գայդային մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը ։