Մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ․քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է․վարչապետ

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց մեր քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է։ Այս մասին Կառավարության նիստի ավարտին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Կատավարության նորընտիր ծրագրին։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի կողմից գործադիրի ծրագիրը հավանության արժանացավ։ «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք, թե ինչն է պետք փոխել, ըստ ոլորտների դրանք ձևակերպված են:

Հանձնարարում եմ հաշվետվություն ներկայացնել կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները»,-ասաց վարչապետը՝ դիմելով գործադիրի անդամներին։

Կարապետյանը հիշեցրեց, որ ավարտին է մոտենում 2017 թվականի առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը, ուստի մինչև հուլիսի 28-ը պետք է ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կիսամյակային տվյալների հաշվետվություններ։

«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք՝ ինչն ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչու չենք կատարել և ինչ ենք անելու, որ լրացնենք դա, չնայած, կարծում եմ այդպիսի կետեր չպետք է լինեն»,-եզրափակեց վարչապետը։

Ի դեպ, նիստի սկզբում էլ Կարապետյանը հայտարարեց իրենց աշխատանքի «ռեստարտի» մասին․ «Աշխատում ենք նույն ռեժիմով: Մինիմում Վեցօրյա աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք մեր ծրագիրը նախկին մեր միջոցառումներին»։