Բուլղարիան արգելել է ռուսական նավերի մուտքն իր նավահանգիստներ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի համար, նաև այն նավերի, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում պատերազմի մեկնարկից հետո։ Այս մասին նշվում է Բուլղարիայի ծովային վարչակազմի հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտ»-ը։

«2022թ․ ապրիլի 16-ի ժամը 00:00-ից սկսած՝ մուտքը Բուլղարիայի ծովային և գետային նավահանգիստներ արգելված է բոլոր այն նավերի համար, որոնք գրանցված են Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև` այն նավերի համար, որոնք փոխել են Ռուսաստանի դրոշը կամ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո գրանցվել են այլ երկրի դրոշի ներքո կամ գրանցամատյանում»,-գրված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ արգելքը մտցվել է ԵՄ կանոնակարգում փոփոխությունների հիման վրա և ելնելով Ռուսաստանի գործողություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում։

Իտալիան նմանատիպ որոշում է կայացրել ապրիլի 16-ին, իսկ Բելգիայի և Ռումինիայի իշխանություններն արգելել են նաև ռուսական նավերի մուտքն իրենց նավահանգիստներ։

Այս միջոցները ձեռնարկվում են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում, որն արգելում է ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։