Ոչ մի կործանիչ Թուրքիային․ ԱՄՆ-ի կողմից Անկարային F-16-եր չվաճառելու արշավ է մեկնարկել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում նոր արշավ է մեկնարկել, որով կոչ է արվում ԱՄՆ-ին՝ ամերիկյան F-16 կործանիչներ և արդիական սարքավորումներ չվաճառել Թուրքիային, քանի դեռ Անկարան «չի համապատասխանում ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի չափանիշներին», գրում է ekathimerini-ն։

Օգտագործելով #NoJetsForTurkey հեշթեգը՝ արշավը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին միջնորդել իրենց սենատորներին՝ խնդրելով, որ նրանք դեմ արտահայտվեն Թուրքիայի դիմումին։

«Թուրքիան անվստահելի դաշնակից է, որին արդեն արգելել են նման գնումներ կատարել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։ Մենք պետք է համոզվենք, որ Թուրքիան չի կարող գնել F-16 կամ արդիականացման սարքավորումներ, քանի դեռ չի համապատասխանում ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի չափանիշներին»,- ասվում է արշավի մասին հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Թուրքիան ոչ միայն գնել է ռուսական համակարգեր՝ ի հակադրություն ՆԱՏՕ-ի շահերին, այլև շարունակում է անօրինական կերպով Կիպրոսի օկուպացիան և մշտական սպառնալիքները Հունաստանի օդային տարածքի և ցամաքային տարածքի դեմ։ Ասվում է նաև, որ F-16-ների կամ արդիականացման սարքերի վաճառքը Թուրքիային վտանգավոր նախադեպ է ստեղծելու։

Այս արշավն աջակցվում է 10 կազմակերպություների կողմից, որոնց թվում են Հելլենա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Կիպրոսի համար արդարադատության միջազգային համակարգման կոմիտեն։

Էմմա Չոբանյան