Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների շարք

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Հայ կինոյի օրվա՝ ապրիլի 16-ի առիթով, Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի ևս նախաձեռնել է հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների շարք «Մոսկվա» կինոթատրոնում․ տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից։

«Ծրագրի համար, հատուկ ընտրվել են 2020-2021 թթ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը, որոնց գերակշիռ մասը դեբյուտային աշխատանքներ են։

Օրվա խորհրդին հավատարիմ, կինոթատրոնի տարբեր կինոդահլիճներում, տարբեր ժամերի տեղի կունենան ցուցադրություններ, այդ թվում՝ 53 րոպե տևողությամբ 6 անիմացիոն և 89 րոպե տևողությամբ 4 կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերաներ, ինչպես նաև նույն օրը՝ 18։00-ին կինոսերները կարող են դիտել Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ վերականգնված՝ Սերգեյ Իրայելյանի «Պատանդներ» (1991թ․) ֆիլմը՝ (Հայֆիլմ, դրամա, 89 րոպե։ Ֆիլմի հերոսը՝ Գևորգ Ադամյանը ազդեցիկ մարդ է, ապրում է «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով, ինչն էլ դառնում է նրա կործանման պատճառը։ ) նվիրված ռեժիսորի 85-ամյակին։

Նույն օրը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա նաև Արամ Շահբազյանի ՉՆՉԻԿ լիամետրաժ ֆիլմի հայաստանյան պրեմիերան (ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրի շրջանակում)։ Այս ֆիլմը անցել է դժվարին ու խութառատ ճանապարհ, անցել է բազում փորձություններով և ի վերջո հասել իր հանգրվանին։

Ցուցադրությունների ժամանակացույցը և ցանկը՝ այստեղ»։,- ասված է հաղորդագրությունում։