Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման համար վճարած մաքսատուրքը պետությունը կվերադարձնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները կազատվեն մաքսատուրքից։ Այսպիսի որոշում է կայացվել այսօր ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողվի նիստում ընդունված որոշումը։ Այս որոշմամբ, սակայն, նախատեսվում էր մաքսատուրքից ազատել 7000 ավտոմեքենաներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ 2021թ-ին ՀՀ ներկրված էլեկտրական մեքենաների թիվը եղել է 1900-ից մի փոքր քիչ. «Դրա համար ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավել, շատ ռիսկային է։ Եվ հետևաբար, 7000 քվոտա մենք վերցրել ենք, բայց այս պահին այս որոշմամբ բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից։ Դուք գիտեք, որ դա մի փոքր ավելի երկարատև պրոցես է` պետք է պատվիրել մի քանի ամիս առաջ, ստանալ։ Միգուցե մեքենաները հասնելու պահին քվոտան վերջացած լինի, դրա համար մենք բաշխում ենք մի մասը, որ տեսնենք` ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետին թվով` 2022թ-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար` մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։ Ուստի, ներկրողը կարող է հայտարարագիր լրացնել ու հետ ստանալ իր արդեն վճարած մաքսատուրքի գումարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա ներկրողները Հայաստանում ազատված են նաև ԱԱՀ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում: