Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն բավական երկար ժամանակ մենք պնդում ենք, որ Հայաստանում դե ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն, որ Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն, և այդ իշխանությունը դուք եք. հարթակից ժողովրդին դիմելով ասաց «Քո քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող: Այսօր քննարկել ենք, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող։ Ուզում եմ՝ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու  կուլիսային որևէ պայմանավորվածության: Նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող կատարվել ժողովրդի թիկունքի հետևում: Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Հստակ արձանագրենք, մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի և որևէ մեր ձեռքբերում բարձությունից մի միլիմետր անգամ մենք չենք իջնելու, մենք բարձրանալու ենք,  ու բարձրանալու ենք և մեզ հետ բարձրանալու է Հայաստանի Հանրապետությունը:  Եվ ուրեմն՝ մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց նախապայմանների: Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակը պետք է արձանագվի նաև դե յուրե»,- ասաց նա:

«Հայաստանի վարչապետի ընտրությունը տեղի է ուենալու մայիսի 1-ին,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, – մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում, որովհետև մեր քայլի, արշավի հաջոդ փուլը մայիսի 1-ն է և մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»:

«Բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց հետևյալ պատճառով․ երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, որոնք ասում էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Երեկ իրենք կուսակցական ժողով են արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, և ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումն  ընդունում ենք ի գիտություն, ու ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բանակցությունների համար ունի մեկ կոնկրետ պայման. «Այն պետք է տեղի ունենա լրագրողների մասնակցությամբ, որպեսզի հանրություն տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք Հանրապետականի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու, մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանությունն է, ժողովուրդը մեր ղեկավարն է, ժողովուրդը մեր շեֆն է, և մենք մեր ղեկավարին պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»:

Ապա Փաշինյանը խոսեց առաջիկա օրերի անելիքներից: «Մենք որոշել ենք, որ վաղը՝ ժամը 18:00-ին, պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ Գյումրիում: Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Իսկ եթե Երևանում կան մարդիկ, որոնք իմ նման հանգստանալու և ուժերը վերականագնելու խնդիր չունեն, բոլոր այդ մարդիկ վաղը ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով հավաքվեն Աշտարակի խճուղում , որպեսզի ավտոմեքենաներով գնանք Գյումրի: Երևանում և Հանրապետության մյուս տարածքներում դադար են տրվում, իսկ մյուս օրը հանրահավաք կանենք Վանաձոր քաղաքում: Բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննխադեպ թափով և ծավալներով»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը ու ժողովրդին առաջնորդեց երթի: