Արտոնյալ վարկեր` բնակարաններում էներգախնայող համակարգեր տեղադրելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարությունը հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը. պետությունը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները:

«Հայաստանում, վիճակագրական տվյալների համաձայն, առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր՝ 450 հազար բնակարան, 420 հազար բնակելի տուն: Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և սեփականաշնորհման գործընթացից ի վեր դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Բնակֆոնդի նշված հատվածում իրականացված չեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները, և այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել էներգետիկ աղքատ»,- նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ծրագրի շրջանակում պետական աջակցություն նախատեսվում է ցուցաբերել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով:

«Ծրագրով դիտարկվում են գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ անհատական բնակելի տունը, բացառությամբ 4-րդ կարգի վնասվածություն ունեցող բնակարանների և բնակելի տների»,- ասաց Ղուլարյանը:

Նա հավելեց, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով:

Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վարկը կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով: Երևանում այն կկազմի 5 տոկոս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ սա կդառնա ծավալուն ծրագիր: «Մտածել ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: Ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: