Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատման հարցում․ Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Չինաստանի իշխանությունները ստիպված կլինեն ընտրություն կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատման հարցում, քանի որ դա ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է VOA-ն։

Պետքարտուղարության ղեկավարը հիշեցրել է, որ նույնիսկ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծել են, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։

«Կարծում եմ, որ դա մի տեսակ փորձաքար է, թե որոնք են այժմ այդ սահմանները, քանի որ Չինաստանը գտնվում է երկմտանքի մեջ», – ասել է Բլինքենը: Նա նաև հիշեցրել է, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և դրա հիմքում ընկած սկզբունքների վրա։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կպաշտպանի այն սկզբունքները, որոնք պնդում է, որ պաշտպանում է: Բայց նա դա չի անում: Կարծում եմ, որ նա գնալով ավելի ու ավելի անհարմար վիճակում է հայտնում , քանի որ հսկայական անջրպետ կա այն ամենի միջև, ինչի կողմից հանդես է գալիս Չինաստանն ու ինչ  իրականում անում է: Կարծում եմ, որ դա ազդում է նրա հեղինակության վրա աշխարհի շատ մասերում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի կողմն անցնելու, այլ ճշմարտության կողմը լինելու մասին է։

«Առաջնայինը միջազգային հարաբերությունների կամ քաոսի, կամ հակամարտությունների համակարգի հիմնարար սկզբունքներին աջակցելն է: Եվ, ի վերջո, Չինաստանը պետք է ընտրություն կատարի»,- ասել է Բլինքենը:

Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերադարձի համար։ Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ուկրաինական հարցի քաղաքական լուծման համար։

 

Տաթև Ֆռանգյան