Շրջանառվում է ՀՀԿ խմբակցությունը առաջիկայում լքողների 8 անուն․ Գևորգ Կոստանյանը հերքում է

Լուրեր

21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երեկ երեկոյան կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին»։

Factor.am-ի տեղեկություններով, ՀՀԿ խմբակցության 8 պատգամավոր բանակցում է Նիկոլ Փաշինյանի շրջապատի հետ՝ հայտնելով պատրաստակամություն քվեարկելու նրա թեկնածության օգտին։

Մենք փորձեցինք կապ հաստատել այդ պատգամավորների հետ, սակայն մեզ հաջողվեց զրուցել նրանցից երկուսի հետ միայն։

Մեր ունեցած ցուցակում նշված պատգամավորներից Միհրան Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ ինքը լքում է ՀՀԿ խմբակցությունը, կտրուկ ասաց․ «Ես ոչ մի բան չեմ մեկնաբանում»։

Իսկ ահա նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հերքեց ՀՀԿ խմբակցությանը դավաճանելու մասին շրջանառվող տեղեկությունները։ «Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկը, իսկ առավել ևս՝ ես, կուսակցության շարքերը չեմ լքի։ Ես բնականաբար քվեարկելու եմ վարչապետի ՀՀԿ-ական թեկնածուի օգտին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը։

Նա նաև հավելեց՝ դավաճանները հարգանքի արժանի չեն․ «Դավաճան մարդը, ով որ մեկին մի օր դավաճանեց, ինքը ունակ է դավաճանելու ցանկացածին, հետևաբար դավաճան մարդը, ով ուզում է լինի, երբեք հարգանքի արժանի չէ․ դա իմ կրեդոն է»։

Մենք առայժմ չենք հրապարակում մնացած 6 պատգամավորների անունները, քանի դեռ չենք կարողացել կապվել նրանց հետ։ Տեղեկացնենք, որ նրանք բոլորն էլ բացառապես խմբակցության երիտասարդ անդամներն են, որոնց անունները կհրապարակենք նրանցից  մեկնաբանություններ ստանալուց հետո: 

Մհեր Արշակյան