Ալեն Սիմոնյանին հարցրի՝ կարգավիճակ ասելով՝ ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում. ԱՀ ԱԺ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը պատմեց, որ ամիսներ առաջ ԱՀ ԱԺ պատգամավորները մի շարք հանդիպումներ են ցանկացել ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատով, սակայն հանձնաժողովը չի կայացել, և իրենք ուղևորվել են Երևան, հանդիպել ԱԺ նախագահի և մի քանի պատգամավորների հետ.

«Ես հարց ուղղեցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասելով, կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում, և կարո՞ղ է մի օր ասեք՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Ալեն Սիմոնյանը վիրավորված ասաց՝ մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե, խոսքը վերաբերում է անկախացմանը կամ Հայաստանին միացմանը, հո չե՞նք ասելու Ադրբեջանի կազմում։

Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից և իջեցրած հրահանգի շնորհիվ որոշ պատգամավորների ելույթներից հետո պարզ դարձավ մի պարզ ճշմարտություն, էն ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար, դարձավ իրականություն։

Ես հավատացնում եմ, որ այդ տեսակը մեր ժողովրդի մեջ շատ չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը լինել մեծամասնություն»,- նշեց Մոսիյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: