Կուզեի՝ վարչապետին մենք ընտրեինք, ոչ թե այն գենետիկ խոտանը, որը նստած է խորհրդարանում․ Սերգեյ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

«Հանրապետականների դիրքերն այսօր ամուր են։ Կա սահմանադրություն, ըստ որի նրանք կընտրեն վարչապետ։ Շարունակելը այս ձևով դրա դեմ բողոքել․․․Արդյունքը չեմ հասկանում»,- Factor.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ անդրադառնալով հայաստանյան քաղաքական ներքին կյանքին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Դերասանը Նիկոլ Փաշինյանին տեսնում է վարչապետի պաշտոնում, սակայն ցանկանում է տեսնել, թե ովքեր են նրա թիմում, նաև հարցնում է՝ ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա․ «Ժողովուրդը պետք է հավաքվի, գոռա, ասի՝ ուզում ենք դառնաս վարչապետ, դառնա վարչապե՞տ, ես դեմ չեմ։ Կուզեի, որ եթե վաղը լիներ ընտրություններ, վարչապետին մենք ընտրեինք, ոչ թե այն գենետիկ խոտանը, որը նստած է խորհրդարանում»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՀՀԿ-ն ունի ռեսուրսներ, և այդ ռեսուրսների մեծ մասը հիմնված է կրիմինալի վրա․ «Դա սարսափելի է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պայմանավորվի կապիտալի հետ, չգիտեմ՝ որ կապիտալի․ առանց փող հեղափոխություն չէր անի»։

Դերասանը լավ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ այլ կուսակցությունների հետ համագործակցությունն այն դեպքում, եթե դա փող կբերի․ «Հեղափոխությունը փող է, և պետք չէ ամեն անգամ ժողովրդին հարցնել՝ սենց անե՞մ, նենց անե՞մ։ Եթե քո միակ հիմքը ամբոխն է, դա չեղավ քաղաքականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան