Մենք անելու ենք Արցախը փրկելու համար բոլոր քայլերը. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք գտնվում ենք երևի մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում»,-  նշեց ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Մենք դարեր շարունակ անցել ենք շատ բարդությունների միջով, ունեցել ենք կորուստներ, բայց հիմա մեր առջև դրված է մեր ժողովրդի, մեր պետականության ապագայի հարցը։ Մենք պետք է սա քաջ գիտակցենք։ Հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայ ժողովրդի, Հայոց պետականության ճակատագիրը»,- նշեց Բաբայանը՝ ընդգծելով, որ պատասխանատվության զգացում պետք է միշտ ունենալ։

«Խոսելով Արցախի կարգավիճակի, տարբեր նշաձողերի մասին` պետք է նշել, որ մենք նշաձողեր չունենք այլևս, այլ ունենք կարմիր գծեր, որոնց խախտումը կբերի ողբերգության։ Ադրբեջանի կազմում Արցախը ունի ընդամենը մեկ ապագա` ցեղասպանություն։ Հայրենիքը կորցնելու ենք։ Արցախի կորստից հետո, չի լինելու Հայաստանի Հանրապետություն, ընդամենը ժամանակի խնդիր է լինելու»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը։

«Արցախի Հանրապետությունն իրականացնելու է բոլոր քայլերը՝ հասնելու նրան, որ փրկի այն, ինչ մնացել է Արցախից»- վստահեցրեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով՝ շատ լավ է, որ մենք միասնական պայքարում ենք մեր երկրի ապագայի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։