ԱՄՆ-ի Javelin հակատանկային հրթիռների պաշարները սպառվում են Ուկրաինա մատակարարումների պատճառով․ CNN

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային այնքան շատ է Javelin հակատանկային հրթիռներ ուղարկել, որ դրա պաշարները սպառվում են սեփական ուժերի կողմից հնարավոր օգտագործման համար։ Այս մասին ասվում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության մեջ, գրում է CNN-ը։

CSIS-ի Միջազգային անվտանգության ծրագրի ավագ խորհրդական Մարկ Կանչիանի զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ի պաշարները նոր սպառազինություններով համալրելու համար տարիներ կպահանջվեն։

Նա նշում է, որ դրանք կարող են շատ օգտակար լինել ԱՄՆ-ի ուժերի համար ցանկացած անկանխատեսելի հակամարտությունում, և Պենտագոնը պետք է հետևի իր պաշարների կրճատմանը։

«Ռազմական պլանավորողները, հավանաբար, նյարդայնանում են։ ԱՄՆ-ը պահում է պաշարներ մի շարք հնարավոր համաշխարհային հակամարտությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ Հյուսիսային Կորեայի, Իրանի կամ հենց Ռուսաստանի դեմ: Ինչ-որ պահի այդ պաշարներն այնքան կնվազեն, որ ռազմական պլանավորողները կասկածի տակ կդնեն՝ արդյո՞ք պատերազմական ծրագրերը կարող են իրականացվել: Միացյալ Նահանգները, հավանաբար, մոտենում է այդ կետին»,- ասվում է զեկույցում։

Կանչիանը նշում է, որ 20․000-25․000 Javelin կարող է մնացած լինել պահեստներում, և Ուկրաինային ուղարկված 7000 համակարգերը «կազմում են ԱՄՆ ընդհանուր պաշարի մեկ երրորդը»։

«Երեք կամ չորս տարի կպահանջվի՝ մինչ այժմ մատակարարված հրթիռները փոխարինելու համար։ Եթե ԱՄՆ-ն ավելի շատ հրթիռներ մատակարարի Ուկրաինային, փոխարինման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան