Ռուսաստանը զգուշացրել է Բալթիկ ծովում միջուկային զենքի տեղակայման մասին, եթե Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցներից մեկը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքին, ապա Ռուսաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանությունը տարածաշրջանում, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայմամբ, գրում է US news-ը:

Ֆինլանդիան, որը 1300 կմ (810 մղոն) սահման ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև Շվեդիան մտածում են ՆԱՏՕ-ի դաշինքին անդամակցելու մասին։ Ֆինլանդիան որոշում կկայացնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը Բալթիկ ծովում՝ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար։

Մեդվեդևը նաև հստակորեն բարձրաձայնել է միջուկային սպառնալիքի մասին՝ ասելով, որ այլևս չի կարող խոսվել «միջուկային զենքից զերծ» Բալթիկի մասին:

«Այլևս չի կարող խոսվել Բալթյան երկրների համար առանց միջուկային կարգավիճակի մասին, հավասարակշռությունը պետք է վերականգնվի», – ասել է Մեդվեդևը:

Տաթև Ֆռանգյան