Ուկրաինան առաջարկել է ՌԴ-ի դեմ կիրառել պատժամիջոցների «իրանական մոդելը»

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ուկրաինան միջազգային գործընկերներին առաջարկում է ռուսական Գազպրոմի դեմ պատժամիջոցների «իրանական մոդելը» կիրառել։ Այս մասին «Ուկրինֆորմ»-ին տված մեկնաբանությունում հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից մատակարարվող բնական գազին, ապա այն փոխարինելն ամենադժվարն է։ Այն կազմում է ԵՄ-ի ներմուծումների 40%-ը։ Մենք առաջարկում ենք պատժամիջոցների «իրանական մոդելը»․ բնական գազը Գազպրոմից Եվրոպա է հասցվում, սակայն բոլոր միջոցները պահվում են եվրոպական բանկերի հատուկ դեպոզիտային հաշիվների վրա, քանի դեռ ՌԴ-ն չի կատարի որոշակի պայմաններ»,- պարզաբանել է փոխնախարարը։

Դեմչենկովի խոսքով՝ այսպիսով գումարները չեն գնա անմիջապես ՌԴ և չեն ֆինանսավորի Կրեմլի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ում, մասնավորապես՝ Գերմանիայում, «շատ երկար տարիներ է, ինչ ամրապնդվել է այն առասպելը, որ Եվրոպան կմեռնի առանց ռուսական էներգառեսուրսների»։ Սակայն իրականում իրավիճակը հակառակն է՝ «ռուսական էներգետիկ արդյունաբերությունն է, որ կմահանա առանց Եվրոպայի»։

«Եթե Պուտինը որոշի բլեֆ անել և դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, նա պարզապես կոչնչացնի իր գազային ենթակառուցվածքը»,- ասել է Դեմչենկովը։

Տաթև Ֆռանգյան