Ուկրաինան հայտարարել է Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին․ Մեծ Բրիտանիան հետաքննում է

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցության ռազմական վարչությունը հայտնել է, որ ռուսական զորքերը Մարիուպոլում քիմիական զենք են կիրառել ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ վարչության ղեկավարությունը մանրամասներ չի հայտնում, այս տեղեկատվության հաստատումը դեռևս չկա։

Նախօրեին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների «Ժողովրդական ոստիկանության վարչության» ղեկավարի տեղակալը ռուսական հեռուստատեսությամբ խոսել էր Մարիուպոլի ուկրաինացի պաշտպանների դեմ «քիմիական զորքերն» օգտագործելու հնարավորության մասին։

Քիմիական զենքի կիրառման մասին Կիևի հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ այդ հաղորդումները «շտապ հետաքննվում են»։

Ավելի վաղ Վաշինգտոնում Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք դեռևս չունեն այս տեղեկատվության հաստատում, սակայն համակ ուշադրությամբ հետևում են իրավիճակին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ գիշերային ելույթում կոչ է արել Արևմուտքին՝ անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանը չօգտագործի քիմիական զենք, սակայն նա չի ասել, որ այդ զենքն արդեն օգտագործվել է։

Տաթև Ֆռանգյան