Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան
Քաղաքականություն
26.04.2018 | 12:01ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին, որում մասնավորապես ասվում է.
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: