Կրեմլը՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ պնդելով, որ այդ քայլը կայունություն չի բերի Եվրոպային: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ «դաշինքը մնում է առճակատմանն ուղղված գործիք», գրում է BBC-ն։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել էին, որ Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա եղել է «ռազմավարական սխալ», որը, հավանաբար, կհանգեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման: Ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ սկանդինավյան հարևանները կդիմեն դաշինքին անդամակցելու համար, հնարավոր է, արդեն հունիսին:

Ենթադրվում է, որ Վաշինգտոնն աջակցում է այս քայլին, որի արդյունքում արևմտյան դաշինքի անդամների թիվը կհասնի 32-ի: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներն էլ անցյալ շաբաթ հայտարարել էր, որ քննարկումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարների և Հելսինկիի ու Ստոկհոլմի արտաքին գործերի նախարարների միջև:

Նախքան ռազմական գործողություններ սկսելը՝ Ռուսաստանը պահանջել է, որ դաշինքը համաձայնի դադարեցնել ապագա ընդլայնումը, սակայն պատերազմը հանգեցրել է ՆԱՏՕ-ի ավելի շատ զորքերի տեղակայման նրա արևելյան թևում ու դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը հանրային աջակցության աճին:

Տաթև Ֆռանգյան