ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը․ Դանիայի ԱԳ նախարար

Լուրեր

22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Եվրամիությունն «արդեն քննարկում է պատժամիջոցների 6-րդ փաթեթը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը»։ Այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Քոֆոդը, գրում է CNN-ը։

«Դանիական կողմից մենք պատրաստ կլինենք հնարավորինս հեռուն գնալ պատժամիջոցների, այդ թվում՝ էներգետիկայի շուրջ կոնսենսուս գտնելու հարցում», – ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելիս լրագրողների հետ զրույցում։

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսն էլ ասել է, որ «ուրախ է տեսնել, որ Եվրահանձնաժողովը շատ հստակ սկսում է աշխատել 6-րդ փաթեթի վրա նավթային տարբերակներով»։

Հարցին՝ ուրիշ ի՞նչ է պետք ԵՄ-ից, Լանդսբերգիսն ասել է, որ «ավելի լավ է գնալ Կիև, Իրպեն, Բուչա և տեսնել, թե ինչու պետք է պատժամիջոցներ կիրառել»։

Էմմա Չոբանյան