Ուկրաինայում պատերազմը 1793 խաղաղ բնակչի կյանք է խլել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սանձազերծումից ի վեր 1793 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2439-ը՝ վիրավորվել։ Ապրիլի 10-ին այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, փոխանցում է Korrespondent-ը ։

«Փաստացի թվերը զգալիորեն բարձր են, քանի որ ինտենսիվ ռազմական գործողությունների հատվածներից տեղեկատվությունը ուշ է ստացվում, իսկ տեղեկությունների մի մասը հաստատման կարիք ունի»,- նշել են կազմակերպությունից։

ՄԱԿ-ի հաստատված տեղեկությունների համաձայն զոհված չափահասներից 458 տղամարդ է, 294-ը՝ կին, 899-ի սեռը դեռևս հաստատված չէ։ Մահացածներից 46-ը տղա երեխա է, 27-ը՝ աղջիկ, ևս 69 երեխայի սեռը առայժմ պարզված չէ։

2439 վիրավորների թվում եղել է 47 աղջիկ և 46 տղա, ինչպես նաև 136 երեխա, որոնց սեռը դեռ պարզված չէ։

Ապրիլի 10-ի դրությամբ Ուկրաինայի իրավապահ մարմինները հաստատել են ռազմական գործողությունների հետևանքով Կիևի շրջանի 1222 բնակչի մահը։