Մակրոնն առաջին փուլում հավաքել է ձայների 28,5%-ը, Լը Պենը՝ 24,2%-ը. exit-poll

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը գլխավորում է նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ հավաքելով 28,5%, «Ազգային միավորում» ծայրահեղ-աջակողմյան կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը՝ 24,2%, հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով exit-poll-ի տվյալները։

Exit-poll-ի տվյալների համաձայն ՝ Մակրոնին և Լե Պենին հաջորդում է «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 20,2 տոկոս ձայնով:

Ֆրանսիացիները պետության ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով։ Այն դեպքում, եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի բացարձակ մեծամասնություն (50% գումարած մեկ ձայն), կանցկացվի երկրորդ փուլը։ Այն նախատեսված է ապրիլի 24-ին։

Առաջին փուլում պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 12 քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ քվեարկության ավարտից առաջ բելգիական լրատվամիջոցները հրապարակել էին exit-poll-երի տվյալները։ Սովորաբար Բելգիայի այս տվյալները հրապարակում են ավելի շուտ, քանի որ Ֆրանսիայում exit-poll-երի տվյալները կարելի է հրապարակել միայն  տեղամասերը փակվելուց հետո։