Ինչ սահմանափակումներ կան Եգիպտոս մուտք գործելիս

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Համաձայն ԵԱՀ ԱԳՆ տեղեկատվության՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ 2022թ․ ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Եգիպտոսի զբոսաշրջային մուտքի արտոնագրեր Եգիպտոսի որևէ անցակետում կամ կարող են դիմել առցանց արտոնագրի (https://www.visa2egyptgov.eg/) կայքէջում 30 օր կեցության համար՝ այցից 10 օր առաջ։

Եգիպտոս
Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

1)Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Ճապոնիայից, Չինաստանից, Թաիլանդից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կանադայից, Լոնդոնից (Հիթրո օդանավակայան), Փարիզից, Ֆրանկֆուրտից, Հռոմից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և Կորեայի Հանրապետությունից ժամանող օտարերկրացիները՝ 96 ժամ առաջ։

Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։ Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթով ժամանող օտարերկրացիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել ՊՇՌ թեստը օդանավակայանում (30 ամ.դ.)։ Այնուհետ հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց կողմից ամրագրված հյուրանոցային սենյակներում մինչև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։

ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․

2) Եգիպտոս կարող են ժամանել պատվաստված քաղաքացիները։ Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութերի պարագայում՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։