Զելենսկին Շոլցի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները
Քաղաքականություն
10.04.2022 | 16:07Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։
Ինչպես Զելենսկին հայտնել է իր թվիթերյան էջում, քննարկման թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հակառուսական պատժամիջոցները, պաշտպանական և ֆինանսական աջակցությունը Ուկրաինային։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Մենք շեշտել ենք, որ ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն։ Քննարկել ենք նաև հակառուսական պատժամիջոցները և պաշտպանական ու ֆինանսական աջակցությունը Ուկրաինային»,-րել է Զելենսկին։