Բորիս Ջոնսոնը շտապ մեկնել է Կիև
Քաղաքականություն
09.04.2022 | 18:25Առանց այցի նախնական հայտարարության Կիև է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ նա հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ապրիլի 9-ին հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան Facebook-ում։
«Բորիս Ջոնսոնի այցը Կիև սկսվեց նախագահ Զելենսկու հետ առանձնազրույցով»,- գրել է Սիբիգան։
Ընդ որում, նա հրատապ այցի և քննարկվող հարցերի մասին չի հայտնել։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Զելենսկին հանդիպում էր ունեցել Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ։