ՌԴ-ն դուրս մղվեց Մինսկի խմբից. Լավրովը մեղքը գցեց հայերի վրա. Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Չափազանց հետաքրքիր շրջադարձ կամ իրադարձություն է գրանցվում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարեց, որ ինքը չգիտի՝ ինչ ճակատագիր կունենա ԼՂ-ի հարցով Մինսկի խումբը, քանի որ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները, ըստ նրա, չեղարկել են եռանախագահությունը՝ ՌԴ-ի հետ չեն շփվելու Մինսկի խմբի ձևաչափում։ Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբից Ռուսաստանի դուրսմղման փաստի հետ։

«Դա ակնհայտ դարձավ Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից։ Եվրոպական գլխարկի տակ տեղի ունեցող այդ գործընթացը վկայում է, որ հսկայական տեղաշարժեր են կատարվում՝ Հարավային Կովկասում ուժերը նոր հավասարակշռության բերելու հետ կապված։ Դրա վառ արտահայտությունն էր, որ կարողացան երկու պետության ղեկավարի կանչել Բրյուսել, չեմ էլ օգտագործում «հրավիրել» բառը, և նրանց բերել նոր աշխարհաքաղաքական իրողությունների դաշտ և որոշակի սահմաններ գծել»,- նշում է նա։

Հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում տեսանելի էր Ֆրանսիայի ակտիվությունը՝ Մակրոնի դեմքով, ինչն ԱՄՆ-ի պատվիրակման արդյունքն էր։ Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ի հետ կապված խնդիրներն ամենից շատ հուզում են Արևելյան Եվրոպային, և հենց ԵՄ-ն է շահագրգռված՝ թուլացնելու ռուսական ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։

Արևմուտքի դիրքորոշումը Սերգեյ Լավրովն «անպատասխանատու» է որակել՝ պնդելով, թե Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին Հարավային Կովկասի և Ղարաբաղի մասով։

«Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և, ընդհանուր առմամբ, Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սարո Սարոյանը համոզված է, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, ինչը քչերն են այսօր ընկալում, սակայն հեռացող ՌԴ-ն, քաղաքագետի խոսքով, վերադարձի հույս է փայփայում․ «Այդ պատճառով մեղքը գցում են այլ սուբյեկտների վրա։ Տվյալ դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում պետք է այնպիսի դիրքավորում ստանձնել, որպեսզի այդ քաղաքականության հետևանքներն իրենց վրա ծանր չնստեն։ Որովհետև եկել էին «փրկելու» մեզ, բայց ցեղասպանություն է տեղի ունեցել, Հայաստանի հողերն են բռնազավթվել իր միջոցով 100 տարի առաջ։ Տարածաշրջանը դրանց հետևանքները դեռ կրում է, և այդ խնդիրներին դեռ վերադարձ է կատարվելու։ Հայաստանը 100 տարի առաջ մասնատվել է, որպեսզի Արևմուտքն այստեղ չներգրավվի։ Ի՞նչ է անում հիմա Լավրովը․ ինքը մեղքը գցում է հայերի վրա, որ, իբր, ինքը մեզ փրկում էր, ամեն ինչ անում էր, բայց սա հայերի ընտրությունն է։ Եվ ասում է՝ մենք դեռ վերջնական չենք գնում, դեռ կվերադառնանք»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան