Ազգային ժողովի խմբակցությունները պետք է լսեն այս ժողովրդին և կատարեն նրա կամքը. ՔՊ խոսնակ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր հաղթարշավը շարունակելու է մինչև ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից և ընտրվի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

ՔՊ խոսնակը շարունակեց պնդել՝ Հայաստանում պետք է կազմավորվի ժամանակավոր կառավարություն և անցկացվեն ազատ և արդար ընտրություններ: «Այս օրակարգից դուրս որևէ օրակարգ քննարկելի չէ: Խնդրում եմ՝ մեկ մարդու պես վանկարկել ժողովրդի թեկնածուի անունը»,- ընդգծեց Ավինյանը, ինչին հաջորդեցին ժողովրդի վանկարկումները՝ «Նի-կոլ, Նի-կոլ»:

«Ես կարծում եմ՝ այլևս որևէ կասկածի տեղիք չկա, որ բոլոր Ազգային ժողովի խմբակցությունները պետք լսեն այս ժողովրդին և կատարեն նրա կամքը: ՀՀ-ում տեղի են ունենալու ընտրություններ, որը չի կարող կազմակերպվել Հանրապետական կուսակցության կողմից, դրա արդյունքում մենք ունենալու ենք իշխանություն, որը մեզ դարձնելու է հզոր երկիր»,- շարունակեց Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: