Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևանում ունենալ բարեփոխված մշակութային ոլորտ. հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարարն ու Երևանի փոխքաղաքապետը

Լուրեր

16.09.2026 | 11:49
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից. «Վստահ եմ՝ եթե մեր մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնենք և ուղղենք ավելի միասնական նպատակների, ապա արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն: Մշակույթի ոլորտում երկու կառույցների միջև համագործակցության խորացումը և փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելը բոլորիս շահերից է բխում»,- նշել է Արա Խզմալյանը:

Փոխնախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք պահանջում են երկու կողմերի փոխհամագործակցությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է արվեստի դպրոցներին տրամադրվող պետպատվերի խնդրին՝ ընդգծելով, որ գործընթացն իրականացվում է որոշակի իներցիոն սկզբունքով, և այդ հարցում չկան խորքային վերլուծություն, վիճակագրություն և իրական կարիքների գնահատում:

«Մենք չունենք վերլուծություն, թե արվեստի յուրաքանչյուր դպրոցում և, առհասարակ, այդ բնագավառում ինչ մասնագիտությունների կարիք կա, որպեսզի պետական ռեսուրսների օգտագործումը լինի նպատակային: Հետևաբար առաջարկում եմ հանդիպում կազմակերպել մեր հայտնի նվագախմբերի ղեկավարների հետ, որոնք կներկայացնեն, թե պրոֆեսիոնալ դաշտում ինչ մասնագետների և գործիքների կարիք կա: Այսպիսով՝ մասնագիտական կրթությունը կսկսենք արվեստի դպրոցից»,- փաստել է Արա Խզմալյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկելով ձևավորել համապատասխան հանձնաժողով՝ կարիքների գնահատում իրականացնելու և հաջորդ տարվա պետպատվերի բաշխումը դրա հիման վրա մշակելու նպատակով: Նա վստահեցրել է, որ նախարարությունն այդ հարցում կներկայացնի համապատասխան մեթոդական առաջարկություններ:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Երևան քաղաքի երաժշտական բովանդակության խնդրին՝ գոհունակություն հայտնելով, որ այդ հարցով արդեն սկսվել են առողջ քննարկումներ, մշակվում են որոշակի կանոնակարգեր և ընթացակարգեր:

Փոխնախարարը բարձրաձայնել է նաև քաղաքի մշակութային հաստատությունների և հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածքների լուսավորության ապահովման խնդիրը:

Արա Խզմալյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ներին աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ «Քույր դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, երաժշտական դպրոցների միջև մասնագիտական բարեկամության մի յուրօրինակ ձևաչափ է: Նա վստահեցրել է, որ ծրագիրն ապահովում է լավ արդյունքներ՝ մայրաքաղաքի և մարզի դպրոցների միջև մասնագիտական փոխանակման և մեթոդական աջակցության տեսանկյունից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը՝ միմյանց ծրագրերին և ոլորտային բարեփոխումներին տեղեկանալու առումով:

«Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևան քաղաքում ունենալ բարեփոխված և ժամանակակից մշակութային ոլորտ: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք միջոցառումների կազմակերպման մասով, կքննարկենք թատերարվեստի ընդհանուր վիճակը և խնդիրները՝ սկսած ֆինանսավորումից մինչև բովանդակություն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ քաղաքում գովազդային և տեղեկատվական ցուցանակների գույքագրման մասով, որպեսզի այդ հարցում լինի միասնական մոտեցում: Նա շեշտել է, որ այդ համատեքստում քաղաքի արտաքին գովազդի մեջ կդիտարկվի նաև մշակութային բաղադրիչի ներառման հարցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սոցիալական գովազդի և մշակութային տեղեկատվության հարցերին՝ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, ինչպես նաև մշակույթի ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրերի համատեղման հնարավորությանը: