Պատերազմի է հանգեցնելու ԼՂ կարգավիճակի չհստակեցումը․ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կզրոյանա․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Ի՞նչ ժամկետներում կարող է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվել խաղաղության համաձայնագիր, և ի՞նչ է սպասվում ԼՂ-ին: Խաղաղության պայմանագրի հնարավոր ժամկետների հետ կապված առերևույթ հակասություն կա Միշելի և Պեսկովի հայտարարություններում: Միշելը նշել էր, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի խաղաղության համաձայնագրի ստորագրում: Պեսկովն էլ ասել էր, որ այդ գործընթացը բավականին երկարատև է: Միգուցե սա Մոսկվայի ցանկությո՞ւնն է խորհրդանշում:

-Եթե դիտարկենք բրյուսելյան հանդիպումը և դրա արդյունքները, իհարկե, կարևորը ժամկետները չեն: Խաղաղության համաձայնագիր երբևէ չի էլ ստորագրվելու, որովհետև այնտեղ խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է, և ոչ մի խոսք չկա Արցախի մասին, մինչդեռ կոնֆլիկտի առանցքում հենց Արցախն է: Եթե Արցախի հարցը չլիներ, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտն էլ չէր լինի: Այսինքն՝ խաղաղության համաձայնագիրը պետք է հետևանք լինի, իսկ պատճառն արցախյան խնդիրն է: Իսկ Բրյուսելում արցախյան հարցը դրվեց մի կողմ, Արցախի անուն ընդհանրապես չնշվեց, նույնիսկ արցախցիների իրավունքների հարց չբարձրացվեց:

-Նիկոլ Փաշինյանն էր միայն այդ մասին հանդիպման ընթացքում բարձրաձայնել, բայց հայտարարության վերջնական տեքստում որևէ նշում չկար այդ մասին:

-Իհարկե՝ հայտարարության տեքստում չկար այդ մասին, հետևաբար, մենք չենք կարող խոսել անգամ խաղաղության համաձայնագրի մասին, էլ ուր մնաց համաձայնագրի ժամկետների մասին. չի կարող այդպես լինել:

-Իսկ սա ի՞նչ պրոցես է, պարո՛ն Բաղդասարյան:

-Նախ՝ արդեն ասացի, որ ամենակարևորն այն է, որ Բրյուսելում չխոսեցին Արցախի մասին, երկրորդ՝ Փաշինյանը երկու կարևոր բան ասաց. առաջին՝ մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան և Արբեջանի վերահսկողության տակ հայկական տարածքներ կան: Այն տարածքները, ուր Ադրբեջանը ներխուժել է, գիտենք, բայց ի՞նչ ադրբեջանական տարածքներ կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, ես մտածեցի և անկլավներից բացի՝ այլ տարբերակ չգտա, երևի Փաշինյանը հենց անկլավները նկատի ուներ: Եվ երկրորդ՝ Փաշինյանը նշեց, որ կոմունիկացիաների վերաբացման հարցով կան տարընթերցումներ: Հասկանալի է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհները բացել, իսկ Ալիևին ճանապարհները չեն հետաքրքրում, նրան հետաքրքրում է միջանցքը: Ստացվում է, որ Փաշինյանը Բրյուսելում ասել է՝ այո՛, պատրաստ ենք սահմանազատման, սահմանագծման, այդ թվում նաև անկլավները տալուն: Բայց արդյունքում մենք ճանապարհների բացում չենք ստանալու, որովհետև Ալիևը սուվերեն միջանցք է ուզում և ոչ թե ճանապարհ:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի Մինսկի խմբի հետ, քանի որ այդ երկրներն անուղղակիորեն կռվում են Ուկրաինայի տարածքում: Մյուս կողմից՝ կա քննադատություն, որ Հայաստանը Բրյուսելում համաձայնելով երկկողմ հարաբերություններին՝ վերջ է տալիս Մինսկի խմբի ձևաչափին, թեև ՀՀ-ն դիմել էր Մինսկի խմբին՝ միջնորդություն ստանձնել բանակցություններում: Ստացվում է, որ հարկադրվա՞ծ ենք բրյուսելյան հարթակն օգտագործում՝ խոսելու ինչ-որ բանի մասին, պատասխանելու Ադրբեջանի առաջարկներին:

-Մենք եթե անգամ ուզենանք, չենք կարող ընդունել բրյուսելյան հարթակը՝ մի քանի պատճառներով: Նախ՝ չի կարելի ԵՄ հարթակում քննարկել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը, երբ Արցախի անվտանգությունն ապահովում են ռուսները: Եվ երկրորդ՝ չպետք է պատրանքներ ունենալ և կարծել, թե ԵՄ-ն մեր դաշնակիցն է, ո՛չ, ԵՄ-ն մեր դաշնակիցը չէ՝ առնվազն Արցախի հարցում: ԵՄ-ի և Արևմուտքի նպատակը Ռուսաստանի հնարավոր թուլացումը, չեզոքացումն է մեր տարածաշրջանում։ ԵՄ-ին ձեռնտու չէ, որ Արցախում ապրեն հայեր, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես փոքր պետություն, որտեղ կա ռուսական ռազմաբազա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան