Մակրոնը՝ Պուտինի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի շեմին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է իր որոշումը՝ բանակցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում Մոսկվայի սանձազերծած պատերազմից առաջ և հետո։ Ֆրանսիական Le Parisien-ին տված հարցազրույցում Մակրոնը պատմել է Կրեմլի հետ երկխոսությունը պահպանելու անշնորհակալ դերակատարության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մակրոնը նշել է, որ «ժամեր» է անցկացրել ՌԴ նախագահի հետ զրույցում, ընդ որում՝ «յուրաքանչյուր քննարկում ցինիզմի ուղեկցությամբ է անցնում, իսկ դա երբեք հաճույք չի պատճառում»։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահն իր պարտքն է համարում այս երկխոսությունը շարունակելը, ընդգծել է նա և հավելել, որ զուր չի համարում բանակցությունները Կրեմլի հետ։

«Դրանք օգտակար են վաղվա աշխարհին պատրաստվելու համար», – ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ մինչև «մայիսի կեսերը» ինքը Եվրոպայում պատերազմից ելք չի տեսնում։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկիին, որը նրան մեղադրել է հանցագործների հետ բանակցելու մեջ։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 10-ին, երկրորդ փուլը՝ ապրիլի 24-ին, եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։

Էմանուել Մակրոնն առաջադրվել է երկրորդ ժամկետով։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նրա մրցակիցը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն է, Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցում է Վալերի Պեկրեսեն։ Բացի այդ, նախագահի պաշտոնին կրկին հավակնում է աջ պոպուլիստական «Ազգային ասոցիացիայի» առաջնորդ Մարին Լը Պենը։ Ընտրություններն ընթանում են ոչ միայն ուկրաինական պատերազմի ֆոնին, այլև 2022 թվականի առաջին կեսին ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության ժամանակահատվածում։

Տաթև Ֆռանգյան