ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու նախաձեռնությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սենատը ապրիլի 7-ին հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն նախաձեռնությունն արդեն ստացել է բավարար ձայներ՝ հաստատվելու համար։ Բոլոր 100 սենատորները պաշտպանել են օրինագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։

Մարտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն էր տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու և ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու միջոցներ ձեռնարկելու օրինագծին: Սակայն Սենատում նախաձեռնությունը քննարկելիս որոշ փոփոխություններ են արվել։ Այս կապակցությամբ փաստաթուղթն այժմ հետ կուղարկվի ստորին պալատ, որը, ինչպես սպասվում է, կվերանայի այն ապրիլի 7-ին ավելի ուշ: Եթե օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա այն կանցնի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։