Երևանում հնարավոր չէ՞ պայքարել «զոռբաների» դեմ. նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն անկեղծանում է

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 2001-2003 թթ. ղեկավարել է Երևան քաղաքը: «Factor TV»-ի հետ հարցազրույցում Երևանի նախկին քաղաքապետն անկեղծանում է, որ չի հաջողել քաղաքի զոռբաների դեմ պայքարում. «Իմ մոտ շատ դեպքերում պայքարը ապօրինի շինարարության դեմ լավ չէր ստացվում: Ես դա միշտ եմ ասել, և նախագիծը հաստատելուց հետո որոշ զոռբաներ շեղումներով էին կառուցում, այն էլ ոչ թե չնչին, այլ մեծ շեղումներով: Իմ պայքարը հաջողության երբեմն չէր բերում: Էդ առումով ես համարում եմ, որ թերացել եմ»:

Ռոբերտ Նազարյանը դժվարանում է գնահատել՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաջողվո՞ւմ է պայքարել զոռբաների դեմ, թե՞ ոչ, քանի որ «տեղեկություն չունի», սակայն քաղաքում առաջընթաց տեսնում է:

2002 թ-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Հյուսիսային պողոտայի հիմնարկեքն արեց: Պողոտայի կառուցման արդյունքում քաղաքի կենտրոնի շատ բնակիչներ զրկվեցին իրենց տներից, որոշներն իրենց իրավունքների համար պայքարում հասան մինչև ՄԻԵԴ: Ռոբերտ Նազարյանը, սակայն վստահեցնում է, որ իր պաշտոնավարման շրջանում կնքված պայմանագրերով որևէ քաղաքացի չի տուժել:

«Եթե այդ բնակիչներից որևէ մեկը կասի, որ դժգոհ է մնացել, ես պատրաստ եմ անձամբ ներողություն խնդրել տվյալ բնակչից»,- հայտարարում է Նազարյանը՝ հավելելով. «Ինձանից հետո է եղել, իմ օրոք չի եղել: Ես բոլորի հանդեպ եղել եմ արդար և մի փոքր էլ շատ, քան օրենքի տառն ու ստորակետն էին պահանջում: Որևէ մեկը չի տուժել, շահել է, բայց չի տուժել»:

Դիտեք «Factor TV-»-ի հարցազրույցը: