Նիդեռլանդների աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է կանանց հզորացմանն ուղղված 5 նոր ծրագիր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատունն ապրիլի 7-ին հինգ նոր ծրագրի աջակցության պայմանագիր է ստորագրել հայաստանյան հինգ, այդ թվում՝ մարզային, կազմակերպությունների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանությունից։

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը միտված են կանանց աշխատանքային իրավունքների, եզդի կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց դեմ բռնության կանխարգելմանը, սերունդների արժեքային փոփոխությունների ու գենդերային հավասարության հարցերում ուսումնասիրություններին։

«Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և կանանց առաջնորդությունը շատ կարևոր արժեքներ են Նիդեռլանդների համար, որոնք մենք խրախուսում ենք ու որոնց համար պայքարում ենք մեր երկրում և ամբողջ աշխարհում: Այսօր մենք նոր ծրագրեր ու գործընկերություններ ենք սկսում, որոնք միտված են կանանց համար ավելի լավ միջավայրի և հավասարության ստեղծմանը»,- նշում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Ըստ աղբյուրի՝ նոր ծրագրերն իրականացնելու են «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, «Safe YOU» կանանց բռնությունից պաշտպանելուն ծառայող բջջային հավելվածի հեղինակ Իմփաքթ իննովացիոն ինստիտուտը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ծնողները հավաարության համար» կազմակերպությունը, Էսթեր Գրիգորյանը։

Դեսպանությունից հայտնում են, որ այս տարի լրանում է Նիդեռլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Նիդեռլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են կայուն և արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդեռլանդների մշտական ներկայացուցչության՝ դեսպանատան հաստատմամբ։