Չինաստանը յուանով նավթ և ածուխ է գնել Ռուսաստանից․ լրատվամիջոցներ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Չինաստանը սպասում է Ռուսաստանից նավթի և ածխի խմբաքանակների ժամանմանը, որի համար վճարել է յուանով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջին մատակարարումները նախատեսված են ապրիլին։ Չինական մի քանի ընկերություններ ածխի ներկրման համար վճարել են ազգային արժույթով դեռևս մարտին։ Ռուսական նավթ վաճառողները տեղական գնորդներին առաջարկել են նաև յուանով վճարելու հնարավորություն։ Սպասվում է, որ հումքը Չինաստան կհասնի մայիսին։

Նշվում է, որ դրանք լինելու են ապրանքների առաջին առաքումները, որոնք վճարվում են յուանով այն բանից հետո, երբ արևմտյան երկրները Ռուսաստանին անջատեցին միջազգային ֆինանսական համակարգից: Պեկինը և Մոսկվան այս կերպ փորձում են պահպանել առևտուրը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում։

Էմմա Չոբանյան