Թուրքիան Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների հարցը քննարկել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ

Լուրեր

08.06.2026 | 11:17
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա – Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Թուրքիան Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով՝ քննարկումները վաղ փուլում են, բայց «սկզբունքորեն դրանք բարենպաստ տեսք ունեն», քանի որ Թուրքիան ցանկանում է «աջակցել Ուկրաինային» և վերջ դնել հակամարտությանը։

«Մենք բանակցություններ ենք վարել Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք բանակցություններ ենք ունեցել ամերիկացիների, ֆրանսիացիների հետ, բայց կան բազմաթիվ ռազմական մանրամասներ, որոնք պետք է մշակվեն մեր զինվորականների կողմից՝ նախքան դրանք ստորագրելը»,- ասել է Քալընը:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։

Տաթև Ֆռանգյան