ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային զենքի հեշտ փոխանցման օրինագծին․ Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ է կիրառում այս ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել «Ուկրաինայում ժողովրդավարությունը պաշտպանելու համար Lend-Lease-ի մասին» օրենքի նախագծին, որը պետք է պարզեցնի երկրին ռազմական օգնության տրամադրումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա ԱՄՆ-ի առաջին Lend-Lease-ի ծրագիրն է:

Օրինագիծը ժամանակավորապես վերացնում է նախագահ Ջո Բայդենի՝ վարձակալության կամ ռազմական օգնություն տրամադրելու լիազորությունների որոշակի սահմանափակումները, եթե այն նախատեսված է Ուկրաինայի համար և անհրաժեշտ է նրա քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Օրինագծի համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահը պետք է արագ ընթացակարգեր սահմանի, որպեսզի ապահովի ռազմական օգնության ժամանակին տրամադրումը:

Lend-Lease-ը ԱՄՆ կառավարության ծրագիրն է, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ երկիրը, մասամբ փոխադարձ հիմունքներով, զենք և ռազմավարական նյութեր էր մատակարարում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, ներառյալ՝ ԽՍՀՄ-ին: Այն երկրները, որոնք ԱՄՆ-ից օգնություն են ստացել Lend-Lease-ի շրջանակում, կարող են դրա դիմաց վճարել մի քանի տարում:

Ըստ օրինագծի՝ Ուկրաինայի համար Lend-Lease-ի ծրագիրը չի սահմանափակվելու անցյալի որոշ դրույթներով։ Մասնավորապես, չեղյալ է հայտարարվում Lend-Lease-ի տրամադրման հնգամյա սահմանափակումը՝ դրույթը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ցանկացած պահի հետ կանչել տրամադրվող ռազմական օգնությունը, պահանջը, որ ընդունող կողմը պետք է համաձայնի վճարել ԱՄՆ-ի բոլոր ծախսերը, որոնք կատարվել են պաշտպանական իրերի վարձակալության համար, և դրույթը, որը թույլ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին արգելել որոշակի պաշտպանական իրերի փոխանցումը: