ԵՄ-ն չի քննարկում Ռուսաստանից նավթի գնման արգելքի հարցը․ Բորել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուսական նավթի էմբարգոն չի ներառվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, սակայն այս հարցը կրկին կքննարկվի ապրիլի 11-ին ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդում։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Korrespondent-ը։

«Այն ներառված չէ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, որը կքննարկվի այսօր, խոսքը միայն ածխի մասին է։ Բայց կարծում եմ՝ քննարկումը տեղի կունենա երկուշաբթի՝ արտգործնախարարների խորհրդում։ Վաղ թե շուտ դա տեղի կունենա, հուսով եմ, որ շուտով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կընդունվի ապրիլի 7-ին կամ 8-ին։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ որպես պատժամիջոցների նոր փաթեթ՝ Եվրամիությունը էմբարգո կսահմանի ռուսական ածխի վրա, կարգելելի ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ և բոլոր ռուսական օդանավերի, այդ թվում՝ բիզնես ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք։

Տաթև Ֆռանգյան