ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքների ապահովման, ինչպես նաև զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրման հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  հղում անելով չորեքշաբթի օրը ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրությանը։

Ինչպես նշել են գերատեսչությունում, ապրիլի 5-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում համապատասխան հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել։ Այս քննարկումներին, որոնք անցկացվել են ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի գլխավորությամբ, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միացյալ շտաբը և ՀԱՊԿ քարտուղարությունը։

Միջոցառման մասնակիցների հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը նշել է, որ Ղազախստանում հունվարյան իրադարձությունները ցույց տվեցին միջազգային թռիչքների խնդիրների արագ լուծման հրատապությունն ու կարևորությունը՝ կապված ռազմական կոնտինգենտի օդային փոխադրումների, զենքի և զինտեխնիկայի ՝ ապահովման հետ՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակին անհապաղ արձագանքելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Տաթև Ֆռանգյան