Ինչո՞ւ է ՀՀ կառավարության կայքից հանվել Ռիչարդ Միլզի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը

Լուրեր

19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել Հայաստանի սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ կես ժամ  առաջ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը, որը, սակայն, անհասկանալի պատճառներով րոպեներ առաջ հանվեց:  Կառավարության պաշտոնական կայքէջից հանվել է նաեւ այդ հանդիպման տեսագրությունը: Թե ինչու է Կառավարության պաշտոնական կայքից հանվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը՝ հայտնի չէ, կառավարության  լրատվական ծառայությունն առավոտից կաթվածահար վիճակում է եւ ծառայությունից որեւէ տեղեկություն ճշտելու մեր բոլոր փորձերը մնում են անպատասխան: Նկատենք, սակայն, որ Կառավարության տարածած հաղորդագրությունում Ռ. Միլզի անունից արված հայտարարությունները  զգալիորեն տարբերվում էին մինչ այդ ԱՄՆ Պետդեպի արած հայտարարությունների ընդհանուր տրամաբանությունից: Մասնավորապես՝ ըստ կայքէջից ջնջված հաղորդագրության՝  դեսպան Միլզն ասել էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»:  

Մենք կապ հաստատեցինք  նաեւ ԱՄՆ դեսպանատան  մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանի հետ, ով նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է հաղորդագրությունը հանվել կառավարության կայքից, սակայն տեղեկացրեց, որ  քիչ անց  դեսպանատունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: