Կիպրոսը ԵՄ-ում լոբբինգ է անում Թուրքիային զենքի վաճառքը սահմանափակելու համար

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Կիպրոսը ձգտում է սահմանափակել ԵՄ-ի կողմից Թուրքիային զենք վաճառքը։ Այս մասին հայտնում է Cyprus Mail-ը, փոխանցում է «Ահվալ»-ը։

Նշվում է, որ կառավարությունը լոբբինգ է անելու Եվրամիության երկրներում՝ ստիպելու նրանց նվազեցնել զենքի վաճառքը Թուրքիային, և խորհրդարանին խնդրել է աջակցել այդ ջանքերին: Հարցը քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նիստից հետո իշխող կուսակցության պատգամավոր Հարիս Գեոգիադեսն ասել է, որ Անկարայի ագրեսիվ քաղաքականությունն արևելյան Միջերկրականում վտանգ է ներկայացնում ինչպես Կիպրոսի, այնպես էլ Հունաստանի համար:

«Թուրքիան դարձել է զենքի խոշոր արտահանող, ինչպես նաև կարողություն ունի ինքնուրույն զենք արտադրել։ Դա մի երկիր է, որը խաթարում է կայունությունն ու անվտանգությունն ավելի լայն տարածաշրջանում, և առանց որևէ պատրանքի, մենք պետք է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների խորհրդարանների հետ մեր շփումների միջոցով դժվարացնենք Թուրքիայի վերածվելը հեգեմոն տերության, որը հիմնված է հիմնականում իր ռազմական հզորության վրա»,- ասել է պատգամավորը։

Չնայած Թուրքիայի ներքին պաշտպանական արդյունաբերության ձեռք բերած քայլերին՝ երկիրը շարունակում է ապավինել սպառազինությունների ներմուծմանը: Ուստի, պատգամավորի պնդմամբ, Կիպրոսի խորհրդարանը պետք է դիվանագիտական նախաձեռնություններով հանդես գա, որոնք ուղղված կլինեն Թուրքիային այդ վաճառքը կանխելուն:

Պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսն էլ ասել է, որ հարցը երկու ասպեկտ ունի. «Առաջինը վերաբերում է Թուրքիա զենքի արտահանմանը և վաճառքին, երկրորդը ներառում է Թուրքիայի տնօրինած զենքի տեսակի մոնիթորինգն ու հետախուզական տվյալները»:

Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան իր հերթին նշել է, որ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժումից ի վեր ԵՄ-ն, Միացյալ Նահանգները և Կանադան խստացրել են իրենց զենքի արտահանման լիցենզիաները Թուրքիա, որը մտահոգում է Անկարային։

Էմմա Չոբանյան